Ստեփան Զորյան | Ճաշ

Ժամը չորսն է։

Սոլոլակ թաղը ճաշում է։

Օրվա այս պահին Թիֆլիսի այդ հարուստ թաղի արտաքին տեսքը խաղաղ է, ինչպես գյուղը հնձի ժամանակ։ Փողոցների և գրասենյակների ծանրախոհ կյանքն ու շարժումն անցել է սեղանատները, ուր, մարդկանց ձայներից բարձր հնչում է ափսեների, պատառաքաղների և դանակների զնգոց։ Սպասավորները մեկը մյուսի ետևից ել ու մուտ են անում խոհանոցից սեղանատուն, սեղանատնից խոհանոց։ Տիրում է մաքրություն, լիություն ու ձևականություն։ Մարդիկ ուտում են ծանր և խոսում անվրդով։

Տոհմական քաղաքացի այրիացած Լևոն Ազիզյանը նույնպես ճաշում է իր սեփական տան երկրորդ հարկում։ Ընդարձակ ճաշասենյակի երկար սեղանի մոտ, որի վրա կարող է ճաշել քսանից ավելի մարդ, նա նստած է մենակ՝ կուրծքը ծածկած սպիտակ անձեռոցիկով, որի մի տուտը խրել է օձիքի մեջ։ Նրա ետևը, աջ ոտի վրա հենված, կանգնած է նրա սպասավորը, մոտ քառասուն տարեկան, ճերմակ գոգնոցով մի մարդ, որ միաժամանակ կատարում է և՛ խոհարարի պաշտոն, և՛ դռնապանի գործ։

Պարոն Լևոնր, դանակն ու պատառաքաղը ձեռքին, դանդաղ ճաշում է և միևնույն ժամանակ խոսում սպասավորի հետ։ Զավակներ չունենալով և ծերության մոտեցող հասակում կնոջից զրկվելով, երկու տարի է ահա միշտ մենակ է ճաշում։ Բամբասանքից ու կողապուտից ազատ մնալու համար, նա երբեք ճաշի չի հրավիրում ազգականների ու ծանոթների, և ամեն օր ճաշն սկսում ու վերջացնում է սպասավորի հետ խոսելով։

— Գրիգոր, որտեղի՞ց ես առնում այս միսը,— դառնում է հանկարծ սպասավորին։

— Սալդաթսկի բազարից,— պաաաոխանում է սպասավորը թեքվելով և այնպիսի ձևով, կարծես տերը ծանր է լսում։

— Ումնի՞ց։

— Դարչոյից։

— Ո՞վ է այդ Դարչոն։

— Միս ծախող։

— Հը՜մ,— գլուխը կախելով շարունակում է ուտել պարոն Լևոնը։— Ոչինչ, միսը լա՛վ միս է, բայց մի քիչ յուղոտ է։

Սպասավորը զարմացած ուղղվում է կանգնած տեղը և նորից թեքվում դեպի տերը։

— Երեկ դուք ասիք, որ ժարկոյի համար յուղոտ միս առնեմ,— հիշեցնում է նա։

— Այո՛, ասացի՛, բայց ոչ այսքան յուղոտ։ Յուղոտ միսն այնքան էլ լավ չէ ժարկոյի համար։ Այս տեսակ միսը կարելի է գործածել չխրթմայի կամ սոուսի մեջ, բայց ոչ ժարկոյի, հասկանո՞ւմ ես, ո՛չ ժարկոյի։

Նա նորից շարունակում է ուտել։

— Մյուս անգամ էլ այսպիսի միս չառնես,— ասում է նա քիչ հետո.— Հանգուցյալն ամենևին չէր սիրում այսպիսի միս… Չե՞ս հիշում։ Ասում էր, որ այս տեսակ միսը վնաս է։ Եվ շատ ճիշտ էր ասում հանգուցյալը, երբ ժարկոյի միսը յուղոտ է լինում, մի տեսակ ծանր է մարսվում… Հասկանո՞ւմ ես։

Սպասավորն անշարժ կանգնած նայում է տիրոջ ալեխառն մազերով գլխին, շարժվող ծնոտներին և մտածում, որ հանգուցյալ տիրուհին, իրոք, միս քիչ էր սիրում։

— Հետո, Գրիգոր, գիտես ի՞նչ,— ձեռքը բարձրացնում է պարոն Լևոնը.— դու միսը շատ ես եփում, այնպես որ՝ գետնախնձորի պես փշրվում է… այնինչ այսպես չպետք է անել. պետք է եփել այնպես, որ մսի համը վրեն մնա… Մի անգամ կլուբում ժարկո եմ կերել՝ շա՛տ լավն էր. թերը, բանն այնպես տեղը, համով… հետն էլ մի երկու կտոր սերկևիլ…

Պարոն Լևոնը մի պատառ միս կտրելով սկսում է հանդարտ ծամել։

— Մեր կլուբի խոհարարն առհասարակ շատ ընտիր կերակուր է եփում,— շարունակում է նա,— և դա հասկանալի է, մարդը ռուս է, աշխարհ տեսած, հո մեր հայերի պես չի, որ գոմից դուրս են գալիս խոհարարություն անում… Դու չնեղանաս, Գրիգոր, ես քեզ չեմ ասում… Եթե ուզում ես, ես նրան կասեմ, որ մի քանի բան սովորեցնի քեզ։

Գրիգորը մի ոտից հենվում է մյուսին և կոկորդը մաքրում։

— Դուք էն օրն էլ խոստացաք, որ կասեք, բայց մոռանում եք,— նկատում է նա ժպտալով։

— Կասե՛մ, Գրիգոր, կասեմ,— հանգստացնում է պարոն Լևոնը սպասավորին։— Կասեմ, հենց վաղը կասեմ, բայց դու էլ յուղոտ միս չառնես…

Գրիգորը նորից նայում է տիրոջ գլխին, շարժվող ծնոտներին ու մտածում, որ տերը միշտ խոստանում է «վաղը», բայց միշտ էլ մոռանում է։ Նա նորից կոկորդը մաքրելով ուզում է մի բան ասել, բայց լռում է՝ տիրոջ ձեռքի շարժումը տեսնելով։

— Գրիգոր, մյուս անգամ այդ Դարչոյին ասա, որ ժարկոյի համար լավ միս տա, առանց ոսկորի… Իմ կողմից խնդրի թող սուկի տա…

— Սուկին ժարկո չի ըլի, պարոն,— ասում է Գրիգորն ամաչելով, որ նկատողություն է անտւմ տիրոջը։

— Ինչո՞ւ չի լինի,— զարմանում է պարոնը սպասավորի խոսքի վրա,— ընդհակառակը… կլուբում միշտ եփում են, շատ լավն է լինում…

Այս ասելով, նա ձեռքով նշան է անում, որ սպասավորը վերցնի ամանը։

— Սա վերցրու, կատլետը բեր տեսնենք,— ասում է նա, մեջքը աթոռի թիկունքին հենելով ու հառաչելով։— Եթե կատլետն էլ սրա պես լինի, Գրիգոր, նշանակում է՝ այսօրվա ճաշդ չավ չի…

Գրիգորը վերցնում է տիրոջ թերմացքը և գնում խոհանոց։ Մի քանի րոպեից նա վերադառնում է և կատլետը դնում տիրոջ առաջ ու երկյուղով մտածում, թե այս նոր բաժինը ինչպես դուր կգա։

Պարոն Լևոնը մի քանի րոպե լուռ ճաշում է։ Սպասավորը, նրա ետևը կանգնած, դարձյալ նայում է նրա թիկունքին, գլխին ու ծնոտներին, որոնց շարժումից շարժվում են և նրա ականջները։

— Գրիգոր։

— Հրամմե՛։

— Կատլետն այս ի՞նչ յուղով ես պատրաստում,– հարցնում է պարոն Լևոնը վշտալի դեմքով։

— Կովի յուղով…

— Կովի՞… բայց ինչո՞ւ այսպիսի համ է գալիս։ Կարծես երեք օրվա կերակուր լինի, այնպե՜ս ծանր է…

Սպասավորը գունատված նայում է տիրոջը և լռում։ Նա չի ուզում պատասխանել, որովհետև նրան թվում է, որ եթե պատասխանի, պարոնը նոր հարցեր է տալու, ուստի և լռում է։ Իսկ պարոն Լևոնը շարունակում է միառժամանակ հանդարտ ուտել։

— Գիտես ինչ, Գրիգոր,— ասում է նա քիչ հետո, գլուխը պնակից բարձրացնելով,— այսօրվա կատլետը այնքան էլ լավ չի, համ յուղն է կծված, համ էլ աղը շատ ես արել…

Գրիգորն զգուշությամբ հազում է։

— Էսօր՝ երեկվանից քիչ եմ աղ գցել,— ասում է նա ամբողջ իրանով առաջ թեքվելով։—- Երեկ որ ասիք աղի է, դրա համար էսօր աղը շատ քիչ եմ գցել։

— Ընդհակառակը,— ասում է պարոն Լևոնը,— քեզ միայն թվացել է, թե քիչ ես գցել, եթե քիչ գցած լինեիր, այսպես չէր լինի։— Նա սրտի խորքից հառաչում է։— Է՜, հանգուցյալի մահից հետո, դու կերակուրներն այնքան էլ լավ չես պատրաստում, Գրիգոր։ Երբ հանգուցյալը կենդանի էր, հսկում էր, խորհուրդներ էր տալիս, և դրա համար կերակուրներն այնպես լավ էին դուրս գալիս։ Իսկ հիմա.. (նա նորից հառաչում է)։ Ես ասել եմ, էլի կասեմ, Գրիգոր, որ հայ խոհարարը կարգին կերակուր եփել չգիտի… Հայը, իսկապես, պետք է մնա ռանչպար, և ոչ թե խոհարար դառնա… Հայը կարող է, ճիշտ է, առևտուր անել, միրգ ծախել, բայց խոհարարությունը նրա բանը չի. հայը քուֆթից բացի ուրիշ բան չի կարողանում եփել։ Իսկ խոհարարը, Գրիգոր, ամեն բան պետք է իմանա, ամե՛ն բան… Հասկանո՞ւմ ես… Խոհարարությունն էլ արհեստ է, ինչպես դերձակությունը, ինչպես ոսկերչությունը… Խոհարարը պետք է հասկացող լինի… Հասկանո՞ւմ ես…

Գրիգորի շրթունքները դողում են, հայտնի չէ՝ երկյուղի՞ց, թե հուզմունքից։

— Եթե չեք հավանում, պարոն,— ասում է նա կերկերուն ձայնով,— ես կերթամ, ուրիշին բռնեցեք… Հինգ տարի Միրզոևի տանն եմ եղել, միշտ գոհ են մնացել, հիմի…

— Ես հո քե՛զ չեմ ասում, հիմար,— խնդում է պարոն Լևոնը։— Ես ընդհանրապես եմ ասում, որ հայը խոհարարություն չգիտի, նա կարող է միայն լավ բանվոր լինել երկաթուղու վրա կամ ոտնաման սրբող փողոցներում, իսկ խոհարար կամ սպասավոր երբեք… (նա մի փոքր լռում է)։ Ա՛յ, դու էլ, ճիշտ է, խոհարարություն և սպասավորություն ես անում, բայց ձևը չգիտես, Գրիգոր… Չգիտես, օրինակ, թե որքան աղ պիտի գցել մի ֆունտ մսին, չգիտես, թե ինչ տեսակ յուղն է լավը, իսկ դա հասարակ բան չի… Եթե մի խորհուրդ տվող չլինի քեզ, դու միշտ կսխալվես, Գրիգոր… Ա՛յ, ինչ եմ ասել, ուրիշ բան են ռուսն ու վրացին։ Նրանք ստեղծված են հենց խոհարարության համար. մաքո՛ւր, ժի՛ր, հասկացո՛ղ…

Գրիգորի շրթունքները նորից դողում են։

— Եթե չեք հավանում, վրացի բռնեցեք,— ասում է նա այս անգամ հուզված, դողացող ձայնով,— ես կերթամ։

Ու, խոսքի կեսը բերանում, ուղղվում է դեպի դուռը։

— Սպասի՛ր, Գրիգոր, սպասի՛ր,— կանչում է պարոն Լևոնը։

Բայց Գրիգորը չի կանգնում։

— Դուք ամեն օր ինձ չեք հավանում,— շարունակում է նա՝ նեղացած դեպի դուռը գնալով,— ես կարող եմ գնալ, ուզում եք ռուս բռնեցեք, ուզում եք վրացի, միևնույն է… Ես կերթամ…

Սակայն չի գնում։ Վերջին խոսքերն արտասանելով՝ կանգնում է դռան մոտ անբավական ու դժգոհ դիրքով։

— Ի՜նչ հիմարություն,— ետ է դառնում պարոն Լևոնը.— ո՞ւր ես ուզում գնալ։

— Կերթամ ուրիշ տեղ։

— Ի՜նչ հիմարություն… Քեզ ի՞նչ են անում, ա՛յ տղա, որ այդպես նեղանում ես։

Գրիգորը հուզմունքից չի խոսում։

Պարոն Լևոնը շարունակում է.

— Որ ուզում եո զնալ, բա այս բաներն ո՞վ պիտի հավաքի,— ցույց է տալիս սեղանի երեսի ամանները,— ես հո չեմ կարող… Լա՜վ, ասենք, գնացիր, բա փողդ ի՞նչ ես անելու. ես հո քո փողապահը չեմ…

Այս խոսքերի վրա Գրիգորն առաջ է գալիս։ Նրա դեմքն արտահայտում է վախ ու անհանգստություն։ Նա մտածում Է, որ տարիներով հավաքած գումարը՝ հարյուր հիսուն մանեթ, որ պետք է կնոջն ուղարկի պարտքը տալու և մի կով առնելու համար, տիրոջ մոտ է, առանց այդ գումարն ստանալու ինչպե՞ս կարող է գնալ։ Առաջ գալով՝ կանգնում է սեղանի քով։

— Փողը տվեք, պարոն,— խնդրում է նա,— տվեք, ավելի լավ է գնամ…

— Դե լա՜վ, լա՜վ,— ասում է պարոն Լևոնը։– Հիմարություններ մի անի։ Արի սեղանը հավաքիր, հետո…

Գրիգորն անխոս հավաքում է սեղանի երեսը, ամանները տանում է խոհանոց, մրգերը դնում է պահարանը, սփռոցը թափ է տալիս պատշգամում, հետո գալիս կանգնում է տիրոջ առաջ, որ դրամն ստանա։— Ի՞նչ ես ուզում, Գրիգոր,— հարցնում է պարոն Լևոնը, ընդհատելով մտածմունքները հանգուցյալ կնոջ մասին։

— Փողը…

— Փո՜ղը… Փող հիմա որտեղի՞ց… Սպասիր, երբ կլինի, էն ժամանակ կտամ… Ի՛նչ, չլինի ուզում ես գնա՞լ իսկապես… Հիմար մի լինի,— խնդում է պարոն Լևոնը։— Ո՞ւր ես գնում, քո տեղը մարդ կա՞, որ գնում ես… Հիմար մի լինի։ Մի թեթև խոսքից ինչո՛ւ ես նեղանում… Արի՛ այստեղ, արի ավելի լավ է քեզ ասեմ, թե ինչ պետք է առնես էգուցվա ճաշի համար, արի։

Եվ պարոն Լևոնը բազմոցի վրա պառկելով՝ թելադրում է Գրիգորին, թե ինչ պետք է գնել վաղվա ճաշի համար։

— Կառնես իշխան,—ասում է նա ցուցամատը շարժելով,— տապակելիս վրան մի քանի ձու կկոտրես, բայց ձուն շատ չեփես։ Շատ եփելուց համը կկորչի… Իշխանից հետո՝ կառնես գառան միս կոտլետի համար, և տոլմացու։ Տոլմեն կեփես տերևով, բայց բրինձ քիչ կգցես… Հետո կառնես մի երկու ճուտ իրիկվա համար։ Կառնես կանաչի՝ թարխուն, բողկ… Եթե հնդկահավ պատահի՝ ա՛ռ, մյուս օրը պետք կգա. կարելի է տապակել…

Մի քանի րոպե անց՝ պարոն Լևոնը սկսում է ննջել, իսկ Գրիգորը գնում է խոհանոց և մտածում տիրոջ մոտ մնացած հարյուր հիսուն մանեթի մասին և այն մասին, թե ինչպես անի, որ վաղվա ճաշը դուր գա տիրոջը։

Եվ այսպես ամեն օր…

Նար-Դոսի «Ես և նա»

1․Գրավոր բնութագրել ԵՍ-ին։

ԵՍը աղքատ մարդ էր, որ ունի մեծ երազանքներ ապագայի մասին։ Պատրաստվում էր ստեղծել իր կարիերան, դառնալ ավելին քան կա, հասնել բարձրունքներին։ Նա այն մարդն էր, ով կարողանում էր սիրել ամբողջ սրտով, իսկ կոտրվելու դեպքում՝ կոտրվել մինչև սրտի խորքը։ ԵՍը ամեն ինչը կապում էր իր զգացմունքների հետ, փորձում տրվել նրանց և կոտրվելուց հետո չէր կարողանում ուշքի գալ։ Բայց չէ որ, կոտրվելուց հետո վրեժ լուծելու համար պետք է հակառակը ավելի բարձրանալ, ավելի ուժեղանալ։ ԵՍը ի վերջո հասկացավ դա և սկսեց ձգտել ավելիին, այլ ոչ թե կոտրվել և իջնել, ընկնել և ընկնել։ ԵՍը թույլ մարդ չէր, ամենևին։ Նա միայն չգիտեր, թե ինչ անել, ինչպես վերացնել այդ զգացմունքները, որոնք մնում են տարիներ շարունակ և վերածվում վրեժի ցանկության։ ԵՍը կարողացավ ուշքի գալ, հասկանալ, թե ինչ անել և ինչպես շարունակել կյանքը։

2․ Գրավոր համեմատեք ԵՍ-ի, Նա-ի և Արտիստի կերպարները։ Որո՞նք են նմանություններն ու տարբերությունները։

ԵՍ-ը և Նա-ն ինչ-որ բանով նման էին իրար։ ԵՍ-ը ոգեշնչված Նա-ով գիտակցեց, որ կոտրվելու դեպքում, ոչ թե պետք է ընկնել հուսահատության մեջ, այլ շարունակել ապրել, վրեժխնդրի ցանկությունը պետք է առաջանա մարդու մեջ և դառնա նպատակ, ոգեշնչում դեպի ավելիին։ ԵՍ-ը և Արտիստի Լևոնը ի սկբանե ինչ-որ բանով նման էին իրար։ Նրանք երկուսն էլ ընկնում են հուսահատության մեջ՝ մեկը սկբում, իսկ մյուսը վերջում։ Բայց ի տարբերություն Լևոնի, ԵՍ-ը կարողանում է հաղթահարել իր հոգեկան վիճակը և նպատակ է դնում դառնալ ավելին, իսկ Լևոնը այդպես էլ չի կարողանում ուշքի գալ և ընկնում է անվերադարձ հուսահատության ճանապարհին։ Նույն մտքով շարունակելու դեպքում, կարող ենք նաև համեմատել Նա-ին և Լևոնին։ Չէ՞ որ, նրանք երկուսն էլ ի սկզբանե կարողանում են չհուսահատվել, փորձում են վերադառնալ իրենց ճանապարհին ոգեշնչված վրեժխնդրությամբ, բայց ի տարբերություն Լևոնի, Նա-ն հասնում է իր նպատակին, կարողանում է շարունակել ապրել, դառնում է մեծ մարդ, իսկ Լևոնը այդպես էլ չի կարողանում։

Պատմություն

  1. Ներկայացրե՛ք Տրդատ III-ի գահակալության ժամանակագրությունը։

Ամենահիշարժան 276թ նրա հաղթական մենամարտը էր գոթերի իշխանի նկատմամբ ։ Հռոմեական կայսր Տրդատի մեծ պատվիրանների արժանացնելով և պարգևվներ տալով թագադրում և հռոմեական օգնական զորգով ճանապարհում է Հայոց աշխհար։


Տրդատը վերադռնում է 287թ_ին և թագավորում է Հայաստանի արևմտյան հատված։ Երբ Տրդատը դեռ Բարձր հայքում էր նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիքորը ցանկանում էր հատուցել իր հոր Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։ Նա թաքցնում էր Տրդատից որ ինքը անակի գավառում Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում զոհեր մատուցելիս նկատում է որ Գիրքորը արարողության չի մասնակցել։ Իմանալով որ նա քրիստոնյա է ու Անակի որդին Տրդատ lll-ը հրամայում է նրան փակել ստորագետնյա բանտում Խոր վիրապում Գրիքորը այնտեղ մնուն է 13տ։ Հռոմեացիների հետապնդումներից փախչելով  Հռիփսիմյանց կայսերը հասնում են Հայաստան։ Տրդատը տեսնելով չքնախ Հռիփսիմե կույսին սիրահարվում է։ Հռիփսիմեն մերժում է թգավորի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի Գայանեի և մյուս կույսերի նահատակության պատճառը ու որից հետո նա հիվանդանում է։ Արքայաքույրը Խոսրովիդուխտին տեսիլքը է երևում որ Տրդատին և նրա հետ հիվանդացան մարդկանց կարող է բուժել միայն Գրիքորը։ Տրդատի հրամանով Խոր վիրապից դուրս գալով Գրիքորը բուժում է Տրդատին և բոլոր պալատականին հետո սկսում է քրիստոնեկան քարոզչությունը։ Տրդատը բազում սխրագործություններ է կատարում Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանվելիս ևբՊարսկաստանում։ Այդ ընթացքում սրվել էին պարսկա_հռոմեկան հարաբերությունները որոնց հանգեցրեցին պատերազմի


296թ պարսից զորքը հյուսիսային Միջագետքում հռմեական բանակին պարտության մատնելով ներխուժում է Հայաստան։


297 թ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ հայ հռոմեական միացյլ ուժերը ոչնչացնում են պարսիկներին։ Պարսից արքա Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում։ Նա հյուսիսային Միջագետքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին։


298թ Մծբինում կնքվեւմ է հռոմեա_պարսկական 40_ամյա խաղաղության պայմանագիր։ Մեծ հայքի թագավորությունը վերականգուն է իր ամբողջականությունը։ Տրդատ lll մեծը հաստատվում է հայոց գահին։

2. Ներկայացրե՛ք <<Հայկ և Բել>> դիցավեպի համառոտ բովանդակությունը։

Այս և մյուս արասպելները մեզ հասել են Խորենացու գիր առնելուց հետո։
Հայկը շատ քաջ և երևելի հսկա էր, որը ըմբոստանեւմ էր Բելի բռնության դեմ։Այդ ժամանակ Բելին հաջողվել էր գրավել երկիրը և տիրում էր երկրում բռնություն։Հայկը չհկամենալով հնազանդվել  Բելին ընբոստացավ։Հայկը հավաքեց իր ազգականներին և ուղեվորվեց դեպի Արարադի երկիր մոտ 300հոգով։Գնում և բնակվում են մի լեռնահովտում դաշտավայրում։ Հայկը այնտեղ մի տուն է շինում և ժառանգություն է թողնում Կադմոսին Արամանյակի որդուն։Իսկ ինքը իր մարդկանցով շարժվում է դեպի հյուսիսարևմուտք գալիս բնակվում է մի բարձրավանդակում և կոչում հարք։ Այնտեղ շինում է մի գյուղ և անունը դնում Հայկաշեն։ Բելը մեծաքանակ զորք է հավաքում և գալիս հասնում է Կոդմոսի տան մոտ Կոդմոսը փախուստի է դիմում և լուր է ուղղարկում Հայկին թե Բելը ինչ է պատրաստվում անել։Հայկը իր գյուղի մարդկանցով հավաքում է զորք և պատրաստվում ճակատամարտի։ Մինչ Հայկը հավաքում էր զորքը Բելը գրեթե հասել էր Հայկաշեն գյուղ։ Կռիվը սկսում է և երկու զորքերներ լինում են անպարտելի իսկ Հայկը մինչ այդ շրջանցել էր և գցել ծուղակում Բելը մարդ է ուղարկում որպեսի օգնական ուժեր ուղղարկի։ Հայկը վերցնում է 3 աղեղ և ուղիղ խփում է Բելի սրտին և Բելի  զորքերը նահանջեւմ են։

3. Արդյո՞ք Անտոնիոսը իր արշավանքի ժամանակ արդյունավետ քայլեր ձեռնարկեց։ Պատասխանը հիմնավորե՛ք։

4. Շարադրե՛ք հնագույն Հայկական մշակույթի մասին նյութական և հոգևոր վկայությունները։

Ստեփան Զորյան | Օրիորդ Մարիամը

Ընկերուհիները զրուցելով կեսգիշերին վերադառնամ էին տուն։ Նրանք հենց նոր դուրս եկան պարահանդեսից և այժմ, լուռ փողոցով անցնելով, խոսում էին այդ մասին։

— Ինչ ուզում ես, ասա,— ասում էր Շուշանը, որ նիհար, բարձրահասակ մի օրիորդ էր՝ թռչունի քթով և մանկաբարձուհու տեսքով,— ես շատ հավանեցի այն պարոնի պարը, որ ոտքերը խփում էր իրար և ձեռքերը մեջքին դնելով այսպես էր անում…

Այս ասելով՝ օրիորդ Շուշանը ձեռքերը կանթեց մեջքին և իրանը շարժեց։

— Էհ, թող, ի սեր աստծո,— նկատեց ընկերուհին՝ օրիորդ Մարիամը, որ ավելի կարճ և ավելի տարիքով էր Շուշանից,— դու պարի մասին սկի՛ գաղափար չունես։

— Թող այդպես լինի, բայց իմացիր, որ նա շատ լավ էր պարում,— շարունակեց Շուշանը և, օձից խայթված կամ դրամաքսակը կորցրած մարդու պես, հանկարծ ցնցվեց ու թողեց ընկերուհու թևը։

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց Մարիամը, նրան նայելով։

— Քիչ մնաց մոռանայի,–խոսեց Շուշանը, նորից ընկերուհու թևը բռնելով։

— Ի՞նչը։

— Լսիր՝ ասեմ։ Էն բարձրահասակ պարոնին տեսա՞ր, որ մեր ետևը կանգնած էր…

— Որի՞ն։

— Էն որ իծի մորուք ուներ։

— Հա՛, ի՞նչ կա որ… Նա առաջ մեր բակումն էր ապրում։ Ճանաչում եմ…

— Հենց էդ պարոնը վաղը կամ մյուս օրը քեզ առաջարկություն է անելու,— ասաց Շուշանը լուրջ դեմքով։

— Էհ, թող, ի սեր աստծո,— նեղացավ Մարիամը,— հանաքների ժամանակ չէ։

— Հավատացնում եմ, Մարիամ, ես իմ ականջով լսեցի, թե ինչպես նա՝ իրեն մոտ կանգնած կնոջ հետ խոսում էր քո մասին, մի քանի անգամ նույնիսկ մատով ցույց տվին քեզ։

— Թո՛ղ կատակներդ։

— Անկեղծ եմ ասում, Մարիամ, նրանք քո մասին էին խոսում, և մինչև անգամ նկատեցի, որ այն պարոնը կարծես սիրահարված լիներ քեզ վրա, այնպե՜ս էր նայում…

— Վերջապես, թո՛ղ հիմարություններդ,— հուզվեց Մարիամը և, ձեռքը խլելով ընկերուհուց, նեղացած առաջ քայլեց։

— Լսի՛ր, Մարիամ,— ասաց Շուշանը հասնելով և բռնելով ընկերուհու թևը.— ուրեմն չե՞ս հավատում, որ ճիշտ եմ ասում։ Մորս գերեզմանը վկա, սուտ չեմ ասում… Հիմա հավատո՞ւմ ես։

Օրիորդ Մարիամն այլևս չէր կարող չհավատալ, որովհետև գիտեր, որ ընկերուհին սուտ տեղը չի երդվի մոր գերեզմանով։— Ուրեմն մի բան կա, մտածեց նա և, հետաքրքրությունը թաքցնելով, ասաց.

— Չեմ հավատում։

— Ազնիվ խոսք։ Ես իմ ականջով լսեցի։

— Ի՞նչ։

— Այն, որ էն պարոնի մոտ կանգնած կինն ասաց. «Գնա՝ ու առաջարկիր, ամոթ բա՛ն չի»։ Մի քիչ հետո էլ, քեզ նայելով՝ շարունակեց. «Լավ, բարի օրիորդ է երևում։ Վաղը կամ մյուս օրը գնա»։ Իսկ էն պարոնն ասում էր. «Թեև օրիորդը ինձ ծանոթ է, բայց վախենում եմ մերժի»։ «Չի մերժի,— ասաց կինը.— թեկուզ մերժի էլ, հո քեզ չի ուտի»։ Էսքանը լսեցի, իսկ էսքանը քիչ բան է՜…

— Հետո էլ ի՞նչ ասին,— հետաքրքրվեց Մարիամը։

— Հետո էլի խոսեցին, որ լավ չլսեցի, բայց լավ նկատում էի, թե ինչպես նայում էին քեզ և, կարծես, ուզում էին մոտենալ բան ասելու, մարդիկ խանգարեցին…

Օրիորդ Մարիամը, որ սկզբում չէր ուզում լսել ընկերուհուն, այժմ, նրա երդումից հետո, նրա յուրաքանչյուր խոսքին առանձին նշանակություն էր տալիս և ամեն մի խոսքի մեջ աշխատում էր խոր իմաստ գտնել։ Եվ նա, որ արդեն երեսունմեկ տարեկան էր և դադարել էր ամուսնության մասին մտածելուց, մանավանդ որ արդեն համոզված էր, թե ինքն այլևս ոչ թարմություն ունի, ո՛չ գեղեցկություն, ընկերուհու հայտնությունից հետո զգաց, թե ինչ-որ մի հաճելի բան շարժվեց կրծքի տակ. կարծես մի ջերմ ձեռք շոշափեց նրա սիրտը, և նա մտածեց ամուսնության մասին.— գուցե դեռ ամեն ինչ կորած չէ…

Ընկերուհուց բաժանվելով՝ շտապեց տուն, իսկ երբ մտավ իր սենյակը, նա առանց լամպը վառելու, խավարի մեջ նստեց անկողնի վրա և տարվեց մտածումներով։

Հարևան բնակարաններից ձայն չէր լսվում։ Բոլորը քնած էին. կողքի սենյակում հանգստանում էր նրա կարի մեքենան և մեծ ու երկար սեղանը, որի վրա աշխատում էին նրա աշակերտուհիները։

Անկողնի վրա նստած՝ օրիորդ Մարիամը հիշեց այն հաշվապահ պարոնին, երբ նա իրենց բակումն էր ապրում, հիշեց նրա դիմագծերը, շարժումները, աշխատեց մտաբերել նրա այն հարգալից ժպիտները, երբ ամեն անգամ հանդիպելիս երևում էր նրա թուխ դեմքին։ Հիշեց և այն դեպքը, երբ մի անգամ նա բակի դուռը բաց արավ իր առջև։ Հիշեց և այն դեպքը, երբ իր ձեռնոցն ընկել էր և նա, իր ետևից գալու ժամանակ նկատելով վերցրել էր և տվել իրեն…

Հիշելով այս ամենը, Մարիամը մտածեց.

«Ուրեմն նա վաղուց է սիրում ինձ»։

Ու, գլուխն առնելով ափերի մեջ, մատները խրեց մազերը և նորից տարվեց հիշողություններով։

Այս անգամ մտաբերեց իր մանկությունը, երբ սովորում էր ծխական դպրոցում, երիտասարդոսթյունը, երբ աշակերտուհի էր դերձակուհու մոտ, մտաբերեց իր լվացարար մորը, այն չոր, կնճռոտ դեմքով պառավին, որ ամեն ինչից դժգոհ էր և միշտ անիծում ու ծեծում էր իրեն։

Մտաբերեց Մարիամն այս ամենը և նրա կրծքի տակ, այժմ ավելի մեծ չափով, շարժվեց ամեն ինչ, ինչպես սառույցը գարնանը, և նա արտասվեց, ու արտասվելով դարձյալ հիշեց հաշվապահին։

Եվ բավական ժամանակ այսպես լուռ, խավարի մեջ նստելուց հետո, նա վերջապես դանդաղորեն հանվելով մտավ անկողին և երկար ժամանակ չկարողացավ քնել։ Կրկին անգամ լաց եղավ բարձը գրկած ու կրկին անգամ հիշեց հաշվապահին։

Ահա թե ինչո՛ւ իրեն հանդիպելիս միշտ ժպտում էր նա,— մտածում էր օրիորդ Մարիամը։— Ուրեմն նրա մտքում բան կար, հապա ինչո՞ւ այդ բանը շուտ չէր հայտնում։ Երբ հաշվապահն ապրում էր իրենց բակում, միշտ մի տեսակ էր նայում իրեն, և նա այժմ է հա՛սկանում, թե ինչո՛ւ էր այդպես նայում…

Մյուս օրը Մարիամը զարթնեց մի այնպիսի տրամադրությամբ, որ երբեք չէր ունեցել, և փոխանակ ամենօրյա աշխատանքի շորերը հագնելու, հագավ տոնական երկնագույն զգեստները, մազերը հարդարեց հայելու առաջ և երկար ժամանակ դեմքը դիտելով, գտավ, որ ինքն այնքան էլ տգեղ չէ, ինչպես կարծում էր մինչ այժմ, ինչպես, գուցե, կարծում էին և ուրիշները…

Եվ, մազերն ուղղելուց հետո, ուրախ դեմքով դուրս եկավ պատշգամ։ Այրի տանտիրուհին նկատելով կենվորուհու ուրախ տրամադրությունն ու զարդարանքը, հարցրեց.

— Տե՞ղ ես գնում, օրիորդ։

— Ո՛չ,— պատասխանեց Մարիամը ժպտալով։

— Հապա ինչո՞ւ ես էդպես հագնվել։ Կարծեցի հարսանիք ես գնում։

— Հետո կասեմ,— ասաց օրիորդը խորհրդավոր և, մտնելով աշակերտուհիների մոտ, սիրալիր ժպտաց ամենքին, շոյեց մի քանիսի գլուխը, ապա նստելով նրանց քով՝ սեղանի մոտ, սկսեց կատակներ ու հանաքներ անել հետները։

Այդ անելով, միաժամանակ րոպե առ րոպե սպասում էր, որ ահա հաշվապահը կգա։ Նա չի կասկածում, համոզված է, որ կգա… Բայց ժամեր անցան, և հաշվապահը չերևաց։ Իսկ ճաշին, երբ աշակերտուհիները ցրվեցին իրենց տները, երբ օրիորդ Մարիամն սկսել էր կասկածել, հանկարծ երևաց հաշվապահը՝ փայտը ձեռքին, բեղերը սրած։ Նա հագնված էր մաքուր ու կոկ, ինչպես նորափեսա։

Օրիորդ Մարիամը, որ այդ ժամանակ պատշգամումն էր, հաշվապահին տեսնելով իսկույն ներս մտավ, սրտի թրթռումով կանգնեց հայելու աոաջ և գողացող ձեռներով սկսեց շորերն ու մազերը կարգի բերել։ Նա ներս մտավ, որ ցույց տա, թե զբաղված էր և չէր սպասում հաշվապահին։

Չանցավ մի րոպե՝ այրի տանտիրուհին հայտնեց այցելուի մասին։

Օրիորդը հաշվապահին ընդունեց իր համեստ ընդունարանում և, սաստիկ հուզումից կարմրելով, առաջարկեց նստել։

— Խնդրեմ,— ասաց նա սենյակի մի հատիկ բազկաթոռը ցույց տալով։

Հաշվապահը նստեց։ Իսկ օրիորդը տեղավորվեց գահավորակի վրա։ Նրա սիրտը փոքրիկ մուրճի պես խփում էր կրծքին, որի զարկից նրա երակները դողում էին ցնցվելով։

— Էհ, ինչպե՞ս եք, օրիորդ,— սկսեց հաշվապահը առ վայրկյան լռությունից հետո, երկու ձեռքով մազերն ուղղելով։— Գիտեք, երբ մտա այս բակը, իսկույն հիշեցի այստեղ անցրած կյանքս և բոլոր կենվորներին։ Հիշո՞ւմ եք, օրիորդ, երբ ապրում էի դիմացի սենյակում…

— Այո՛, ինչպես չէ,— ասաց օրիորդ Մարիամը կարմրելով և զգալով, որ ահա սկսվում է անսպասելին։

— Բացի ձեզանից, օրիորդ,— շարունակեց հաշվապահը,– առաջվա կենվորներից այստեղ կա՞ն, թե՞ տեղափոխվել են։

— Մի քանիսն այստեղ են…

— Արդյո՞ք այստեղ է այն ռուսը, որ ամեն օր ծեծում էր կնոջը և գիշերները երգ ասելով լաց լինում։

— Ո՛չ, նա մեռավ։

— Խե՜ղճ։ Իսկ այստե՞ղ է այն հայը, որ միշտ Ավետարանից և Քրիստոսից էր խոսում։ «Ավետարանում գրված չի,— ասում էր.— Հիսուսը չի ասել»…

— Ո՛չ, նա այստեղ չէ,— պատասխանեց օրիորդը։— Բայց իմացա՞ք, որ մեր տանտերը ինքնասպանություն գործեց։

— Ո՛չ, ինչի՞ համար,— հետաքրքրվեց հաշվապահով։

Օրիորդը վարանեց իսկույն պատասխանել։

— Չգիտեմ. ասում են կնոջ պատճառով։

–Աա՜,— արտասանեց հաշվապահը մտածկոտ և լռեց, ասես ինչ-որ մի բան հիշելու համար։ Նրա լռությունից օգտըվելով՝ օրիորդ Մարիամը, «ներողություն» ասելով, դուրս գնաց թեյ պատվիրելու, և կրկին ներս գալով նստեց առաջվա տեղը։ Նրա սիրտն այժմ ավելի ուժեղ էր բաբախում, կարծես նոր լարված մի խանգարված ժամացույց կար կրծքի տակ, որ գործում էր արագ-արագ ու անհամաչափ։

— Էհ, ուրիշ ինչ եք անում, օրիորդ,— շարունակեց հաշվապահը ծիծաղկոտ աչքերով նայելով նրան։

— Ոչինչ,— ասաց օրիորդը ժպտերես, բայց փոքր-ինչ ամաչելով։

— Իսկ ես ահա թե ինչ եմ մտածել, օրիորդ… Կարո՞ղ եք երևակայել ինչ։

— Ոչ…— հազիվ արտասանեց օրիորդն ամոթխած, բայց լավ զգաց, թե բանն ինչումն է։

— Ես, գիտեք, օրիորդ,— սկսեց հաշվապահը։— Դեհ, ասենք այդ ամենի հետ էլ պատահում է, մեր օրերում նույնիսկ ծերերն էլ ետ չեն մնում այդ բանից, այնպես որ դա ամոթ բան չպետք է համարվի և… կարիք չկա մութ խոսքերի դիմելու…

Այս խոսքերի վրա հաշվապահը մատները շարժեց մտացրիվ, իսկ օրիորդ Մարիամը ամոթխածությունից գլուխն իջեցրեց, նա շնչասպառ սպասում էր հաշվապահի խոսքերին։

Բայց հենց այդ ժամանակ փոքրիկ աղախինը մատուցարանով երկու բաժակ թեյ բերեց պաքսիմաթով ափսեի հետև իսկույն դուրս գնաց։ Նրանք սկսեցին թեյել։ Մի քանի րոպե լռելուց հետո, նախկին կենվորներին հիշելով, վերջացրին թեյը, որից հետո հաշվապահը շարունակեց առաջվան եղանակով։

— Գիտեք, օրիորդ, ինչի՛ եմ եկել ձեզ մոտ… Չգիտեմ, ձեզ հայտնի է, թե ոչ, բայց կարծում եմ, հայտնի պիտի լինի, որ ես չունեմ ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մտերիմ ծանոթ բարեկամ, որոնց դիմեի իմ խնդիրքով, իմ սրտի ուզածն ասելու…

Օրիորդ Մարիամը աչքի տակով նայեց հաշվապահին և նրա սիրտը լցվեց տագնապով ու հուզումով։

— Եվ որովհետև ոչ ոք չունեմ, օրիորդ,— շարունակեց հաշվապահը,— ես ինքս եմ… Այսինքն, դա իհարկե, ամոթ բան չէ. բայց և այնպես…

Հաշվապահը նորից շարժեց մատները, կարծես չվստահելով միտքը հայտնել։ Իսկ օրիորդ Մարիամը կարմրեց պուտի պես։ Մի հաճելի քաղցր արբեցում պաշարել էր նրան, և նա, շունչը պահած, սպասում էր հաշվապահի վերջին խոսքին։

Դուք ինքներդ գիտեք, օրիորդ, որ ամուսնությունը շատ վաղուց ընդունված մի բան է. ասենք կան մարդիկ, որ սկի չեն ամուսնանում, բայց նրանք ինչի՞ են նման, ամեն մեկը մի չոր փայտի։ Ուրիշ բան է, իհարկե, ամուսնացող մարդը։ Ընտանիքը մի առանձին քաղցրության ունի։ Եթե մենակ ապրվեր, աստված Եվային չէր ստեղծի… Ինչպես տեսնում եք, օրիորդ, աստված ինքն է սահմանել ամուսնությունը, այնպես որ այդ բանը ամոթ չի համարվում։

Օրիորդ Մարիամը չէր վստահանում որևէ խոսք ասել, նրան հաճելի էր լսել այդ ամենը, և լսելով մի տեսակ սփոփանք էր զգում։

— Ամուսնությունը, օրիորդ, որ կա, մի սուրբ բան է,— շարունակեց հաշվապահը նայելով օրիորդի կարմրած դեմքին։— Ամուսնությունը եթե չլինի՝ մարդիկ էլ չեն լինի։ Ես շատ եմ մտածել, որ եթե մարդիկ չամուսնանային, աշխարհը ինչի՞ նման կլիներ, երեխեք որտեղի՞ց կլինեին… Այնպես որ, օրիորդ, շատ մտածելուց հետո, որոշել եմ ամուսնանալ…

Օրիորդ Մարիամի սրտի զարկերն ավելացան և նրա ողջ մարմնով մի հաճելի սարսուռ անցավ։ Նա, ամոթից կարմրելով, աչքերը հառեց հատակին և սպասեց հաշվապահի առաջարկության խոսքին։

Հաշվապահը լռեց մի փոքր, ըստ երևույթին տատանվում էր ինչպես արտահայտի միտքը կամ ինչպես սկսի։

— Եվ այժմ, օրիորդ,— ասաց նա վերջապես,— եկել եմ ձեզ մոտ, եկել եմ վստահությամբ և հույս ունեմ, որ…

Այս անգամ օրիորդ Մարիամը գլուխն ավելի իջեցրեց, նստած տեղը կուչ եկավ և, սրտի բաբախումը զսպելու համար, ձեռը դրեց կրծքին։

—… Հույս ունեմ, որ խնդիրս չեք մերժի։ Ես, օրիորդ, եկել եմ խնդրելու, որ դուք… բարի լինեք իմ կողմից… առաջարկություն անել ձեր ընկերուհի Հայկանուշ Իգիթյանին և նրա ծնողներին…

— Օրիորդ Մարիամին թվաց, թե երկրաշարժ եղավ, որի հետևանքով սենյակը իր կարասիներով սկսեց շարժվել։ Ինչո՞ւ այսպես մթնեց։

— Այս ասում եմ ձեզ, օրիորդ, նրա համար,— առաջ տարավ իր խոսքը հաշվապահը,— որովհետև դուք մոտ ծանոթ եք թե՛ օրիորդ Հայկանուշին և թե նրա ծնողներին… Ես, օրիորդ…

Հաշվապահը դարձյալ ինչ-որ ուզում էր ասել, բայց, նայելով օրիորդին և նկատելով նրա այլայլումը, լռեց իսկույն։

Այս դեպքից հետո օրիորդ Մարիամը մի շաբաթ հիվանդացավ, իսկ հաշվապահն սկսեց ուրիշ միջնորդ որոնել։

Հարցարան 6

բոլոր հատվածներում

Փոս փորողը ինքն է փոսն ընկնում։

Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում։

Աշխարհն աշխատավորինն է։

խորշ, խոռոչ

էգ ձի – մկրուտ

անձրևորդ

Ողջ

այո

կենդանու մաշկը հանել

նստացույցներ

ա) չի կշտանում սահմանական եղական, ժխտական խոնարհում ,3-րդ դեմք , եզակի թիվ, ներկա ժամանակ, չեզոկ սեռ

բ) պիտի բռնել առաջին դեմք , չեզոք սեռ , հարկադրական եղանակ, եզակի թիվ, ապագա ժամանակ

ա) մորթու- եզ․թիվ, հասարակ գոյական, սեռական հոլով
բ) եղջերյուններ- հոգ․թիվ, հասարակ գոյական, ուղական հոլով
գ) գլխին- եզ․թիվ, հասարակ գոյական, տրական հոլով
դ) լեռան- եզ․թիվ, հասարակ գոյական, սեռական հոլով

ա) ավելի հին, ամենա հին
բ) ավելի ագահ, ամենա ագահ

գրական

տեր-տիրական, երգ-երաժշտություն, Նոր-Նորք

անտես-անհայտ, կաթիլ-կաթիլ, վառ-կարմիր

ընկած-ելած, գրական-երաժշտություն, ճեփ-ճերմակ(ճիշտ)

թև-թիկունք, սրբություն-սրբոց, առոք-փառոք

պարզել, երկարել

մենիմաստ

ոչխարների

բիլ

դարանակալ

Քարայծ

գործիական հոլովի վերջավորությունը

ոչ

ա) ժայռերի – տեղի պարագա
բ)
գ) հոտին – ուղիղ խնդիր
դ) ահագին – որոշիչ

Որպեսզի

ստորոգելին – իր սպանածը մարդ է

համանույն բառեր

երկաթե բթածայր ձող հրազենից փողը մաքրելու կամ լիցքը փողի մեջ մղելու համար(անցյալում)

մահանալ արյունահոսել այնքան մինչև մահանալ

Կոչական

այո

գնդակ

Արյունահոսող

— Ինչու ինձ սպանեցիր և արյան տակ գցեցիր։

ա) ինչու
բ) ինչի

ոչ

մահանալ

ա) Կյանքի թելը կտրել

բ) Շունչը փչել

գերեզման

Շիրմաքար

Տապանաքար

Ցուցական

Անորոշ

Հարաբերական

Պատմոլ, թաղել, փորագրել, փոխել, պատահել, հոգին փչել

փոխի

վերաբերության անուղակի կնդիր

Որսորդ – ենթակա

Խոսքը – ուղիղ խնդիր

Իր – հատկացուցիչ

Զույգ – որոշիչ

պարզ ընդարձակ նախադասություն

ոչ

Եղիշե Չարենց

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Քանի դեռ սպասում է ավտոմեքենան

Երբ մթնշաղը տարածում էր թևերը, մոխրագույն զգեստով մի աղջիկ գալիս էր այդ լուռ, գողտրիկ զբոսայգու մտերմիկ անկյունը, և քանի որ մինչև մութն ընկնելը դեռ կես ժամ կար, նստում էր նստարանին ու գիրք էր կարդում։

Կրկնում եմ, նա մոխրագույն զգեստով էր, որի պարզությունը քողարկում էր ոճի ու կտրվածքի անթերիությունը։ Նրա գլխանոցը երիզված էր նուրբ ու թափանցիկ շղարշով, որի ներքո շողշողում էր աղջկա մեղմիկ, կուսական գեղեցկությամբ օժտված դեմքը։ Արդեն երրորդ օրը, նույն ժամին նա գալիս էր այդ մտերմիկ անկյունը։ Մի երիտասարդ գիտեր այդ մասին։ Նա թափառում էր մոտակայքում՝ հույսը դնելով մեծն պաշտամունքին՝ երջանկությանը մատուցված զոհաբերությունների վրա։ Նրա բարեպաշտությունը փոխհատուցվեց, քանի որ թերթելիս գիրքն աղջկա ձեռքից սահեց ու ընկավ նստարանից երկու քայլ այն կողմ։

Երիտասարդը հապշտապ դեպի գիրքը նետվեց և բարձրացնելով գետնից՝ տվեց աղջկան։ Զբոսայգիներին և հասարակական այլ վայրերին բնորոշ նրա այս վարվելաձևը նրբակրթության և հույսի միախառնում էր՝ հագեցված շրջիկ ոստիկանի հանդեպ չափավոր հարգանքով։ Հաճելի ձայնով նա փորձեց եղանակի մասին մի երկու անկապ բառ ասել (հայտնի է, որ աշխարհի բազմաթիվ դժբախտությունների պատասխանատուն այս կարգի ներածական խոսքն է) ու մի պահ քարացավ՝ թերագնահատելով իր բախտը։

Աղջիկը գնահատող հայացքով զննեց երիտասարդի համեստ, կոկիկ բաճկոնը և հատուկ արտահայտչականությամբ աչքի ընկնող դիմագիծը։

— Եթե ուզում եք, կարող եք նստել,— զնգան հնչեց աղջկա անշտապ կոնտրալտոն։— Ես ուզում եմ, որ դուք նստեք։ Կարդալ այլևս չի լինի, մութն արդեն ընկնում է։ Ես, հիրավի, կգերադասեի զրուցել։

Ճակատագրի ստրուկը հաճոյակատար նստեց աղջկա կողքին։

— Գիտե՞ք,— երիտասարդն իր խոսքը այնպիսի մի հնացած արտահայտությամբ սկսեց, որպիսին բարբառում էին զբոսայգու թափառաշրջիկ հռետորները, երբ հանդիպման ժամանակ սկսում էին իրենց ճառը,— մինչև հիմա տեսածս աղջիկներից ամենագեղեցիկը դուք եք։ Երեկ ես աչք չկտրեցի ձեզնից։ Մի՞թե, անուշիկս, չեք էլ նկատել, որ ինչ֊որ մեկը ձեր այդ շողշողուն աչքերի պատճառով խելքը թռցրել է։

— Ով էլ որ լինեք,— խոսեց աղջիկը սառը,— պարտավոր եք հիշել, որ ես լեդի եմ։ Ես ներում եմ ձեզ այդ խոսքերի համար, քանզի գիտեմ, որ ձեր միջավայրում նման ակնարկները, անկասկած, բնական են համարվում։ Ես ձեզ առաջարկեցի նստել. եթե իմ հրավերքը ձեզ թույլ է տալիս ինձ «անուշիկս» կոչել, ապա համարեք, որ այն չի եղել։

— Ա՜խ, աստծո սիրույն, խնդրում եմ ինձ ներեք,— թախանձեց երիտասարդը։ Նրա ինքնագոհ դեմքն այժմ զղջում և հնազանդություն էր արտահայտում։— Ես սխալվեցի, հասկանո՞ւմ եք… այսինքն ուզում եմ ասել, որ զբոսայգում կան աղջիկներ, որոնք, հասկանում եք, որոնք… Դե, իհարկե, դուք այդ մասին չգիտեք, բայց…

— Իհարկե, գիտեմ։ Իսկ հիմա եկեք թողնենք այդ խոսակցությունը։ Ավելի լավ է, պատմեք այն մարդկանց մասին, որոնք անցնում են մեր կողքով ու գնում՝ յուրաքանչյուրն իր ճանապարհով։ Ո՞ւր են գնում նրանք։ Ինչո՞ւ են այդքան շտապում։ Երջանի՞կ են արդյոք։

Երիտասարդն անմիջապես զգաստացավ։ Նա մի պահ լռեց. ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ դեր է իրեն բաժին ընկել։

— Բավական հետաքրքիր է կողքից դիտել այդ մարդկանց,— սկսեց նա՝ խոսակցի տրամադրությունից ոգևորված։— Մեր առջև է ելնում կյանքի զարմանահրաշ մի դրամա։ Նրանցից մի քանիսը գնում են ընթրելու, մի երկուսը… ը՜ը, մնացածը… տարբեր տեղեր։ Մարդ իմանար, թե ինչ կյանքով են նրանք ապրում։

— Ես չէի ուզենա,— ասաց աղջիկը,— ես այնքան էլ հետաքրքրասեր չեմ։ Իսկ այստեղ գալիս եմ միայն նրա համար, որպեսզի մոտ լինեմ մարդկության բաբախող սրտին։ Իմ կյանքն այնքան կտրված է այդ հասարակ սրտից, որ նրա զարկերը երբեք ինձ չեն հասնում։ Չե՞ք կռահում, թե ինչո՞ւ եմ ձեզ հետ խոսում, պարոն…

— Փարքենսթեքեր,— լրացրեց երիտասարդը և սպասումով ու հույսով լի հայացքն ուղղեց աղջկան։

— Ոչ, անունս ձեզ չեմ ասի,— խոսքը շեշտեց աղջիկը թեթևակի ժպտալով,— այն բավական ճանաչված է։ Անհնար է դարձել լրագրողներին, նույնիսկ լուսանկարիչներին հեռու պահել որոշ ազգանուններից։ Իմ սպասուհու քողն ու գլխարկը ինձ դարձնում են ծպտյալ։ Պետք է միայն տեսնեք, թե ինչպես է ամեն անգամ վարորդն աչքերը չռում վրաս ու կարծում է, թե իր հայացքը չեմ նկատում։ Անկեղծ ասած, գոյություն ունեն հինգ թե վեց ազգանուն, որոնք սրբության սրբոց են համարվում, և իմը ծնվածս օրից դրանցից մեկն է։ Ես այդ ամենը ասում եմ ձեզ պարոն Սթեքենփոր…

— Փարքենսթեքեր,— համեստորեն ուղղեց երիտասարդը։

— Պարոն Փարքենսթեքեր, որովհետև ուզում էի գոնե կյանքում մեկ անգամ զրուցել իսկական մարդու հետ, մարդ, որը չի կուրացել ոսկու անարգ փայլից ու չի փչացել կարծեցյալ բարձր հասարակական դիրքից։ Ես գիտեմ, չեք հավատա, բայց մինչև կոկորդս կուշտ եմ թե՛ այդ հարստությունից՝ ամենուր դրամ, դրամ, և թե՛ բոլոր ինձ շրջապատողներից՝ ամենուրեք փոքրիկ, պարող խաղատիկնիկներ։ Հոգնել եմ ամեն տեսակ զվարճություններից, թանկարժեք զարդերից, ճամփորդություններից, բարձր հասարակությունից, շքեղությունից։

— Իսկ ես միշտ այն կարծիքն եմ ունեցել,— անվճռականորեն խոսեց երիտասարդը,— որ դրամը լավ բան է։

—Նյութապես ապահով կյանք վարելն, անշուշտ, միշտ էլ ցանկալի է։ Բայց երբ միլիոններ ունես, այդ դեպքում…— աղջիկը նախադասությանն ավարտեց հիասթափություն արտահայտող շարժումով։— Ձանձրալի միապաղաղություն՝ զբոսանքներ, ճաշկերույթներ, պարահանդեսներ, ընթրիքներ, և այդ ամենն անսահման հարստության շլացնող փայլով օծված։ Երբեմն շամպայնով լի գավաթիս մեջ զրնգացող սառույցի ձայնից անգամ խելքս թռցնում եմ։ 

Պարոն Փարքենսթեքերն ասես անկեղծ հետաքրքրասիրությամբ լսում էր աղջկան։

— Ինձ միշտ դուր է եկել հարուստ ու բարձր հասարակության մարդկանց մասին կարդալ ու լսել։ Գուցե փոքր֊ինչ պճնամոլ եմ, բայց սիրում եմ ամեն ինչի մասին ճիշտ տեղեկություն ունենալ։ Ես այնպիսի պատկերացում ունեմ հիմա, որ շամպայնը սառեցնում են շշերով և ոչ թե գավաթի մեջ սառույցի կտորներ գցելով։

Աղջկա անկեղծ զվարճանքի արդյունքը եղավ երաժշտական ծիծաղը, որով նա դիմեց երիտասարդին։

— Ուրեմն, գիտցե՛ք,— խոսեց նա ներողամիտ ձայնով,— որ վերնախավի մարդիկ հաճախ զվարճանում են ավանդույթները խախտելով։ Սառույցը շամպայնի շշի մեջ դնելը վերջերս է մոդա դարձել։ Մտահղացումն ընդունվեց թաթար իշխանի այցելության առիթով Վոլդորֆների տված ճաշի ժամանակ։ Բայց այս քմահաճույքին շուտով փոխարինելու կգա նորը։ Օրինակ, անցյալ շաբաթ Մեդիսոն Ավենյուում տրվող ճաշկերույթի ժամանակ, յուրաքանչյուր հյուրի ափսեի կողքին կաշվե կանաչ ձեռնոց էր դրված, որը նախատեսվում էր օգտագործել ձիթապտուղ ուտելիս։

— Ահա թե ինչ,— անկեղծորեն զարմացավ երիտասարդը։— Իսկապես, որ բարձր հասարակության նեղ շրջանակների բոլոր այդ զվարճությունները հայտնի չեն սովորական մահկանացուներին։

— Երբեմն,— շարունակեց աղջիկը գլուխը թեթևակի շարժելով, իբրև մոլորյալ երիտասարդի խոստովանությունն ընդունող նշան,— մտածում եմ, որ եթե երբևէ սիրեմ մեկին, ապա այդ մեկը կլինի ցածր խավից՝ մարդ, որն աշխատավոր է և ոչ թե պորտաբույծ։ Սակայն հարուստ ու մեծատոհմիկ անձնավորության առջև ծառացած պահանջներն, անշուշտ, սովորական հակումներից առավել ուժեղ կգտնվեն։ Հիմա, օրինակ, երկու երկրպագու ունեմ։ Մեկը գերմանական իշխանության Մեծն Դուքսն է։ Ինձ թվում է, որ նա ունի կամ ունեցել է կին, որին իր սանձարձակությամբ ու դաժանությամբ հասցրել է խելագարության։ Մյուսը անգլիական մարկիզ է՝ այնքան պաղած ու հաշվենկատ, որ ինքս, թերևս, կգերադասեի Դուքսի մոլուցքը։ Բայց ի՞նչն է ինձ հարկադրում պարոն Փոքենսթեքեր, պատմելու ձեզ այս ամենը։

— Փարքենսթեքեր,— հազիվ լսել ձայնով ուղղեց նրան երիտասարդը։— Ազնիվ խոսք, չեք կարող պատկերացնել, թե որքան եմ գնահատում ձեր՝ իմ հանդեպ ունեցած վստահությունը։

Աղջիկը սառն ու անտարբեր հայացք ուղղեց երիտասարդին, որն ընդգծում էր նրանց միջև եղած հասարակական դիրքի տարբերությունը։

— Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք, պարոն Փարքենսթեքեր,— հարցրեց աղջիկը։

— Շատ համեստ։ Բայց հույս ունեմ կյանքում մի լավ բանի հասնել։ Դուք լո՞ւրջ ասացիք, որ կարող եք ցածր խավի մարդու սիրել։

— Այո, իհարկե։ Բայց ասացի, որ «կկարողանայի»։ Մի մոռացեք որ գոյություն ունեն դուքսն ու մարկիզը։ Այո, և ոչ մի մասնագիտություն ինձ չափից ավելի անարժան չի թվա, միայն մարդը լինի այնպիսին, ինչպիսին ես եմ երազում։

— Ես,— հայտնեց պարոն Փարքենսթեքերը,— աշխատում եմ ռեստորանում։

Աղջիկը թեթևակի ցնցվեց։

— Իհարկե, ոչ իբրև մատուցող,— ավելացրեց նա համարյա աղերսագին։— Ճիշտ է, ամեն գործ էլ պատվավոր է, բայց անձնական սպասարկումը, հասկանո՞ւմ եք… սպասավորները…

— Ոչ, մատուցող չեմ։ Գանձապահ եմ։— Այդ պահին, զբոսայգու հակառակ կողմի երկայնքով, փողոցում շողշողացին էլեկտրական ցուցանակի տառերը. «Ռեստորան …»։— Ես գանձապահ եմ, տեսնում եք, ա՜յ այն ռեստորանում։

Աղջիկը նայեց վարպետորեն պատրաստված ապարանջանի վրայի նրբագեղ ժամացույցին և շտապով վեր կացավ։ Նա գիրքը տեղավորեց գոտկատեղն ի վար իջնող գեղեցիկ պայուսակի մեջ, որի համար գիրքն, անշուշտ, բավական մեծ էր։

— Աշխատանքի չե՞ք գնացել, ի՞նչ է,— հարցրեց աղջիկը։

— Այսօր գիշերն եմ աշխատում,— պատասխանեց երիտասարդը,— մի ժամ հետո նոր կգնամ։ Կարո՞ղ եմ հույս ունենալ, որ սա մեր վերջին հանդիպումը չէ։

— Չգիտեմ։ Գուցեև։ Բայց տրամադրությունս կարող է կտրուկ փոխվել, իսկ դրանից՝ նաև քմահաճույքս։ Ինչևէ, հիմա ես պետք է անմիջապես հեռանամ։ Ճաշի եմ հրավիրված, իսկ հետո թատրոն պիտի գնամ, և ահա նորից միևնույն կախարդական շրջանը։ Դուք, հավանաբար, այստեղ գալուց նկատեցիք զբոսայգու մոտ կանգնած մեքենան։ Գույնն էլ՝ ճեփ֊ճերմակ։

— Կարմիր անիվներո՞վը,— հարցրեց երիտասարդը հոնքերը մտածկոտ կիտելով։

— Այո։ Միշտ այդ մեքենայով եմ այստեղ գալիս։ Պիեռն ինձ սպասում է մուտքի մոտ։ Նա կարծում է, թե ես զբոսայգու այն կողմում գտնվող հրապարակի խանութում գնումներ եմ կատարում։ Կարո՞ղ եք պատկերացնել մի մարդու կյանք, որը ստիպված է խաբել անգամ անձնական վարորդին։ Ցտեսություն։

— Արդեն բոլորովին մութ է,— ասաց պարոն Փարքենսթեքերը,— և այգին լի է բռի, անտաշ մարդկանցով։ Թույլ կտա՞ք ուղեկցել…

— Եթե ձեզ համար իմ ցանկությունը որևէ բան արժե,— ասաց աղջիկը վճռականորեն,— ապա դուք տասը րոպե իմ գնալուց հետո կմնաք այս նստարանին նստած։ Ես չեմ ուզում ձեզ վրա որևէ մեղք բարդել. հավանաբար գիտեք, որ մեքենաների վրա սովորաբար իրենց տերերի մակագրությունն է լինում։ Մեկ անգամ ևս ցտեսություն։

Վեհաշուք կեցվածքով աղջիկը սլացավ դեպի վերջալույս։ Երիտասարդը տեսավ, թե ինչպես նրա գեղիրան մարմինն անցավ արահետով և ուղղվեց դեպի անկյունում կանգնած մեքենան։ Փարքենսթեքերն առանց տատանվելու, ուխտադրժորեն սկսեց ծառերի ետևում թաքնվելով գողեգող հետևել նրան՝ ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնելով աղջկան։

Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։

Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

— Ակումբ քշի՛ր, Հենրի։

Ընտանիքի անդամների իրավունքները և պարտականությունները

  • Ամուսնություն կարելի է կնքել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ։ Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները սկսվում են ամուսնության պետական գրանցման պահից։
  • ՀՀ-ում կարող է միայն ամուսնություն իրականացվել կնոջ և տղամարդու միջև։
  • Ամուսնացող կինը պետք է լինի առնվազն տասնյոթ, տղամարդը՝ 18 տարեկան։ Որևէ բացառություններ նշված չեն օրենսգրքում։
  • Պոլիգամիկ ամուսնությունները արգելվում են ՀՀ-ում․ օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ գտնվող անձը չի կարող ամուսնանալ նաև ինչ-որ այլ անձի հետ։
  • Արգելվում են կեղծ ամուսնությունները։
  • Ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների, համածնող եղբայրների ու քույրերի, սեփական ծնողների ազգականների՝ բոլոր արյունակցական կապ ունեցող մարդկանց միջև, ինչպես նաև որդեգրողների ու որդեգրվածների միջև և անգործունակ մարդկանց հետ արգելվում է ամուսնություն կնքելը։
  • Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան։

Հաշվետվություն

Ուսումնական նյութ

https://babayanabel.wordpress.com/2022/04/27/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80/

https://babayanabel.wordpress.com/2022/04/27/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-7/

https://babayanabel.wordpress.com/2021/12/22/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-6/

https://babayanabel.wordpress.com/2021/12/01/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-5/

https://babayanabel.wordpress.com/2021/10/06/4275/

https://babayanabel.wordpress.com/2022/05/25/%d5%b0%d5%b0-%d5%b6-%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf/

https://babayanabel.wordpress.com/2022/05/25/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%a9/

նախագիծ

ՀՀ բուսական և կենդանական աշխարհը

https://babayanabel.wordpress.com/2021/12/01/%d5%b0%d5%b0-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a8/

ՀՀ օգտակար հանածոները

https://babayanabel.wordpress.com/2021/10/06/%d5%b0%d5%b0-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ae%d5%b8%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

անհատական նախագիծ

գրավոր աշխատանք

https://babayanabel.wordpress.com/2022/05/25/%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84/

https://babayanabel.wordpress.com/2022/04/13/%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-3/

https://babayanabel.wordpress.com/2021/10/13/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-4/

աշխարհագրություն 8

աշխարհագիտություն 7

Հայաստանի հանրապետության անասպահության

  • Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Անասնապահության հիմնական զարգացումը պայմանավորված է կերային բազայով։ Անասուններին պետք է սնել արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին կուտակված մսուրային կերով։ Հայաստանում արոտային կերը բավարարում է, բայց մսուրային կերը անբավարար է, իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են՝ բնական խոտհարքներ և կերային մշակաբույսեր։ 

  • Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Կարծում եմ այնքանով կապ ունի, որ, օրինակ՝ տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվում են բուրդ, կաշի, իսկ այդ ամենի ապահովվումը գալիս է անասնապահությունից։

  • Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան: Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:

ՀՀ անասնապահության կերային բազան բնական լանդշաֆտային գոտիականությանը համապատասխան ունի վերընթաց տարածում։ Ավելի ընդարձակ են ﬔրձալպյան տիպի արոտավայրերը, երկրորդ տեղում է կերահանդակների տափաստանային տիպը: 

Դրանք ﬔծ արժեք են ներկայացնում հատկապես խոշոր եղջերավոր անասուն ների համար, որովհետև խոտածածկը բավականին բարձր է, իսկ բուսակազմը` բազմազան:
Մեր լեռնային երկրի համար բնորոշ է արոտային անասնապահության
վերընթաց գոտիական համակարգը. ցածրադիր գոտու տնտեսություններն
ամառվա աﬕսներին կենդանիներին տանում են բարձրադիր ﬔրձալպյան
ալպյան գոտիներ, որտեղ և կազմակերպում են արոտը, կաթի ստացուﬓ ու
մշակումը: ՀՀ համարյա բոլոր տարածաշրջաններում արոտավայրերը ծանրաբեռնված են 50-70%-ով:

  1. Որո՞նք են ՀՀ խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման տեղաբաշխման առանձնահատկությունները:

Խոշոր եղջերավոր անասնաբուծթյան տեղաբաշխումը, ի տարբերություն անասնապահության մյուս ճյուղերի, ավելի համաչափ է: Այնուհանդերձ, որոշ շրջաններ առանձնանում են թե՛ անասունների գլխաքանակով, և թե՛ բարձր մթերատվությամ: 2012 թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազﬔլ է մոտ 600 հազ.: Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված արմատական բարեփոխուﬓերի շնորհիվ հնարավոր է դարձել, հատկապես խոշոր եղջերավոր կենդանիների պահել ավանդական պայմանները փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել ﬔր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ: