Ձմեռային ճամբար 2024 իմ գործունեությունը

Այս ուսումնական ճամբարը ինձ համար առանձահատուկ էր նրանով, որ մենք մեր ջոկատով իրականացրեցինք շատ հետաքրքիր և ուսուցողական նախագծեր, ուղղված թե բնագիտատեխնիկական ստուգատեսին, թե մարզական և թե ազգագրական փառատոնին։

Մարզական ստուգատեսի շրջանակներում այցելեցինք Լեռնանիստ և կազմակերպեցինք շախմատային մրցաշար։

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում այցելել ենք ձյունառատ Արատես։ Մասնակցել ենք պարի դասընթացներին։

Ճամբարային գործունեության ընթացքում ունեցել ենք նաև ռազմամարզական պարապմունք ընկեր Վահեի հետ։

Այս տարի ճամբարը առանձնահատուկ էր նաև նրանով, որ ես գտնվում էի բնագիտատեխնիկական ստուգատեսը համակարգող սովորողների խմբի մեջ։Դրա հետ կապված կատարել ենք մի շարք հետաքրքիր և ուսուցողական փորձեր և իրագործել ենք համագործակցային նախագծեր։

Այցելություն ԵՊՀ-ի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում այցելություն ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտ

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում,հետազոտական վարժարանի ճամբարականները այցելեցին ԵՊՀ-ի Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ։ Եղան մեխանիկայի, մոլեկուլյար ֆիզիկայի, էլեկտրականության ամբիոնների լաբորատորիաներում և կատարեցին մի շարք փորձեր։

Փորձ 1.
Մաթեմաթիկական ճոճանակի միջոցով որոշեցինք g ազատ անկման արագացումը։

Փորձ 2.
Իմպուլսի պահպանման օրենքը ապացուցող պորձով որոշեցինք գնդակի արագությունը։

Փորձ․ 3
Փորձնական ճանապարհով որոշեցինք գազային ունիվերսալ հաստատունի թվային արժեքը։

Բնագիտատեխնիկական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում ընկեր Գոհարն ընտրեց մի խումբ սովորողների, ովքեր պետք է օգնեին ստուգատեսն ավելի արդյունավետ դարձնել։ Ես նույնպես այդ խմբում էի։ Ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում մեր առջև խնդիր էր դրված ստեղծել բնագիտատեխնիկական ստուգատեսը ներկայացնող լոգոներ, և մենք ստեղծեցինք։ Ավելի մանրամասն այստեղ։

«Ուսուցողական խաղերի և ծրագրերի  կիրառություն» նախագիծով, համագործակցելով, մեր փորձը փոխանցեցինք միջին դպրոցի՝ Վարսենիկ Գրիգորյանի և Անուշ Ասատրյանի ջոկատի սովորաղնեին։ Ծանոթացրեցինք Quizizz առցանց գործիքին, և սովորեցրեցինք ստեղծել բնագիտական ուսուցողական խաղեր։ Համատեղ և ինքնուրույն ստեղծած բնագիտական ուսուցողական խաղերով սովորողները կմասնակցեն բնագիտատեխնիկական ստուգատեսին։

This slideshow requires JavaScript.


Դավիթ Միրաքյան

Վահան Սարգսյան

Գրիգոր Ստեփանյան, Հայկ Առաքելյան, Սերգեյ Սիմոնյան

Բնագիտատեխնիկակամ ստուգատեսի շուրջ իրականացրել եմ բնագիտական փորձ` «Կշռաքարերի առեղծվածը», ըստ Արման Երանոսյանի նախագծի։

«Կշռաքարերի առեղծվածը»

Ուսումնասիրվող երևույթը

Թելի ծայրերին կապված տարբեր քաշեր ունեցող երկու կշռաքարեր կախեցին հորիզոնական ձողի վրա՝ պահելով թեթև քաշ  ունեցող կշռաքարը ներքև, իսկ ծանր քաշ ունեցողը՝ վերև, այնուհետև  բաց թողեցին  կշռաքարերը և նկատեցին, որ թեթև կշռաքարը պարանի հետ փաթաթվեց ձողի շուրջ՝ թույլ չտալով, որ ծանր կշռաքարը ընկնի։  Պահանջվում է  կատարել փորձեր, ուսումնասիրել տեղի ունեցող երևույթը և վերլուծել տարբեր իրավիճակներում։

Փորձի իրականացման և ներկայացման համար անհրաժեշտ պարագաներ և ծրագրեր

  • պարան, լար, թել
  • տարբեր կշիռ ունեցող մարմիններ
  • հորիզոնական ամրացված ձող
  • նկարահանող սարք
  • մոնտաժային ծրագիր

Փորձի իրականացման և արդյունքների հետազոտման ընթացում կիրառվող բնագիտամաթեմատիկական հասկացությունները․

  • կինետիկ և պոտենցիալ էներգիաներ
  • էներգիայի պահպանման օրենք
  • կշիռների հարաբերություն
  • արագություն և արագացում

Փորձերի իրականացման խորհրդատու՝ Գևորգ Հակոբյան

Փորձերի իրականացման մշակում՝ Արման Երանոսյան

Փորձերի իրականացման կազմակերպում՝ Գոհար իսկանդերյան

Փորձերի իրականացում՝ Աբել Բաբայան

Փորձերի նկարահանում՝ Դավիթ Մուսայելյան, մոնտաժ՝ Աբել Բաբայան

Փորձերի իրականացման վայր՝ ֆիզիկայի լաբորատորիա

Փորձերի արդյունքները

Մաս 1

Այստեղ հիմնական շեշտը դրված է երևույթի պարզաբանմանը և երևույթի վրա ազդող տարբեր բաղադրիչների ազդեցության ներկայացման: Տեսանյութում ներկայացված փորձերից զատ՝ տեղի են ունեցել տասնյակ չտեսանկարահանված փորձեր՝ այդ թվում այլ միջավայրում: Երևույթի ֆիզիկամաթեմատիկական նեկայացումը, ինչպես նաև դրա վրա ազդող այլ բաղադրիչների փոփոխության ազդեցության ներկայացում կտրվի հաջորդիվ:

Ամեն անգամ բացահայտում եմ Արատեսը

Հունվարի 12-14 մեր ջոկատով ընկեր Գոհարի ղեկավարությամբ մեկնեցինք մեր շատ հավեսի Արատես։ Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությունից հետո շարժվեցինք։ Ճանապարհին երաժշտություն լսելով, երգելով շատ բարձր տրաադրությամբ հասանք Հերմոն գյուղ, որտեղից քայլելով, ձնագնդի խաղալով բարձրացանք Արատես։ Վաղուց այդքան ձյուն չէի տեսել, ինչն էլ ավելի էր ստիպում մեզ ուրախանալ։ Երբ հասանք Արատես, բոլորս տեղավորվեցինք, որից հետո ճաշեցինք։ Սենյակներում շատ տաք էր, վառարանները լավ էին վառվում։ Երեկոյան ընկեր Գոհարի ամուսինը՝ ընկեր Սամվելը, ով ռազմական ակադեմիայի սպա էր, մեզ պատմեց ռազմական ակադեմիայի ստղծման մասին, այնետ սովորելու պայմանների և տեղի ունեցած փոփոխությունների, ունեցանք զրույց նաև մասնագիտական կողմնորոշման շուրջ։

Քանի որ Արատեսում պետք է նշեինք հին նոր տարին, ընկեր Գոհարի հետ քննարկում էինք մեր ծիսական, նախատոնական ուտեստները, իսկ ընկեր Լաերտի հետ պարերն ու երգերը։

Ամբողջ գիշեր ձյուն եկավ։ Առավոտյան երբ արթնացանք, նախավարժանքի փոխարեն սկսեցին ձնեմաքրման աշխատանքներ։ Մենք նախապես որոշել էինք քանդակի փառատոն կազմակերպել, սակայն ձյունն այնքան փխրուն էր որ չստացվեց։ Բայց ընկեր Լաերտի օգնությամբ մի շատ գեղեցիկ ձնեմարդ ծեփեցինք, կողքին էլ տոնածառ։ Աղջիկներն այդ ընթացքում պատրաստում էին մեր հայկական ավանդական տոլման, համեղ աղցաններ։ Եվ այսպես շատ ուրախ երգելով և պարելով նախապատրաստվում էին դիմավորել հին նոր տարին։ Մինչև մեր ծիսական արարողությունը, ընկեր Լաերտը վառարանի շուրջ պատմեց Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի մասին։ Որից հետո մեր ձնեմարդուկի և տոնածառի շուրջ սկսեցինք պարել։ Այնուհետև մի շատ հավես խաղ խաղացինք և սառած ու բարձր տրամադրությամբ գնացինք ճաշելու։

Ուզում եմ ասել, որ ես ընկեր Գոհարի հետ շատ եմ ճամփորդել, բայց էս մեկը լրիվ ուրիշ էր, լրիվ ընտանեկան ջերմ ու հեքիաթայի մթնոլորտ։